Ընդդիմադիր ուժերի հայտարարությունները՝ դիրքավորման շրջան են, ոչ թե համագործակցության առաջարկ

Համագործակցության հնարավորության և վարչապետի ընտրության շուրջ վերջին քաղաքական ուժերի հայտարարություններին ի պատասխան՝ ես, որպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նշել եմ, որ այս պահին մենք ապրում ենք դիրքավորման շրջան։

Իհարկե, բնական է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր թեկնածուին տեսնում է վարչապետի պաշտոնում։ Սակայն վերջնական որոշումը, թե ով կլինի երկրի ղեկավարը, միշտ պատկանում է ժողովրդին։

Մենք, «Հայաստան» դաշինքը, անկեղծ ենք մեր ընտրողների հետ։ Մենք ներկայացնում ենք մեր թիմը, մեր մանրամասն ծրագիրը և հուսով ենք ժողովրդի վստահությանը։

Այս պահին առկա տվյալները հստակ ցույց են տալիս, որ որևէ միայնակ ուժ չի կարողանում ձևավորել իշխանություն։ Ուստի մենք հստակ հայտարարում ենք, որ եթե իշխանափոխությունը կախված լինի մեզանից, մենք պատրաստ ենք համագործակցության։

Իսկ այն ուժերը, որոնք հայտարարում են, որ անգամ իրենց ձայնից կախված լինի փոփոխությունը, նրանք չեն պատրաստվում համագործակցել, ըստ էության, խոչընդոտում են իշխանափոխությանը։ Կարծում եմ, որ նրանց պարտականությունն է բացատրել ժողովուրդին, թե ինչ են նրանք պատրաստվում անել, երբ իշխանափոխությունը կախված կլինի ոչ թե հայտարարությունից, այլ իրենց կոնկրետ ձայնից։

Հիշեցնեմ, որ հունիսի 7-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնցում մենք կներկայացնենք մեր ծրագիրը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

Back To Top