Հայաստանը վերադարձնում է իր քաղաքացիներին Արաբական Միացյալ Էմիրություններից

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին երեք օրվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) Հայաստան է վերադարձել 242 հայ քաղաքացի։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Ըստ նրա՝ մարտի 4-5-ը «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ։ Այսօր, մարտի 6-ին, իրականացվող թռիչքով նախատեսվում է վերադարձնել ևս 45 հայաստանցին։

Այս գործողությունները կատարվում են Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի և դրան հաջորդած իրանական պատասխան գործողությունների հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների հետ ավիահաղորդակցության դադարեցման ֆոնին։ Դրանց թվում է նաև ԱՄԷ-ն։

Հիշեցնենք, որ ըստ որոշ գնահատականների՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների սկզբնական օրերին ԱՄԷ-ում կարող էր գտնվել ավելի քան 500 հայաստանցի։

Back To Top