ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որին ուղեկցում էր դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևը։

Հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքների ընթացքով։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։

Ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կոչ է արել ՀՀ իշխանություններին չխոչընդոտել ռուսամետ քաղաքական ուժերի մասնակցությունը երկրի առաջիկա ընտրական գործընթացներին։

Back To Top