ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը կյանքից հեռացել է

ՀՀԿ-ն հայտնում է, որ 67 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած, քաղաքական կուսակցության խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը։

Կուսակցության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ցավակցում է Վարդան Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր կորուստը։

Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 18:00-20:00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը նախատեսված է փետրվարի 8-ին, ժամը 14:30-ին, նույն վայրից։

Վարդան Խաչատրյանը 2000-2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։

Back To Top