Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է եղանակային պայմանների պատճառով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը ժամանակավորապես փակ է՝ եղանակային վատ պայմանների հետևանքով։

Այս իրավիճակի հետ կապված՝ ՊԵԿ-ն խնդիրներից խուսափելու նպատակով բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է իրենց երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

Միաժամանակ, Կոմիտեն նշում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Բեռնատար տրանսպորտային միջոցների համար Բավրայի անցակետի աշխատանքի մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

Back To Top