Գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հրապարակել է ֆեյսբուքյան գրառում, որում կոչ է արել Եվրամիությանը խթանել օրենքի գերակայությունը և բոլորի համար հավասարությունը Հայաստանում։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի նկատմամբ իրենց հստակ պահանջը հենց այս երկու հիմնարար սկզբունքների ապահովումն է։ Ամստերդամը ողջունում է ԵՄ արագ արձագանքման խմբի աշխատանքը Հայաստանում, սակայն նշում է, որ առաջնահերթությունը պետք է տրվի օրենքի գերակայությանը։ Նա նաև ընդգծում է, որ ԵՄ-ի աջակցությունը պետք է տրամադրվի բոլոր քաղաքական կուսակցություններին հավասար և թափանցիկ հիմունքներով, իսկ խմբի գործունեությունը պետք է լինի բաց Հայաստանի բոլոր շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության խմբերի համար։
Այս քայլը կատարվում է ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի՝ ԵՄ-ին ուղղված խնդրանքի՝ կանխելու հիբրիդային սպառնալիքները հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ։
Ըստ Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների՝ անցյալ շաբաթ ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնություն են տվել Հայաստան արագ արձագանքման խմբի տեղակայմանը։ Նոր առաքելությունը, որի կազմում կլինի 9-14 անդամ, կունենա մի քանի հիմնական խնդիր՝ հակազդել արտաքին մանիպուլյացիաներին, տեղեկատվությանը միջամտությանը և կիբերսպառնալիքներին։ Առաքելության տեղակայումը Հայաստանում նախատեսվում է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին՝ 10-15 աշխատանքային օրով։