ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական խորհրդականի հետ

Մարտի 26-ին, Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական խորհրդական, հատուկ ռազմական շտաբի պետ, բանակի գեներալ Վինսենթ Ժիրոյի հետ։

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Փարիզում, ներկայացել է նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

Կողմերը մանրամասն քննարկել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության առկա և հնարավոր ուղղություններն ու ծրագրերը։ Բացի այդ, քննարկվել են միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր։

Back To Top