«Անկախ դիտորդ» դաշինքում ստացվել են արժանահավատ տեղեկություններ, որոնց համաձայն՝ տարբեր մարզերում և Երևանում ընդդիմադիր կուսակցությունները դժվարություններ են ունենում գրասենյակների համար տարածքներ վարձակալելու գործընթացում։ Այս մասին իմ Facebook-ի էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ որոշ շրջաններում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններում ներգրավված անձինք «աշխատում են» կոմերցիոն տարածքների սեփականատերերի հետ՝ ընդդիմադիր կուսակցություններին այդ տարածքները տրամադրելուց խուսափելու համար։
«Որոշ համայնքներում ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք պարզապես վճարում են տարածքների սեփականատերերին՝ ապահովելու համար, որ այդ տարածքները ընդդիմությանը չտրվեն», – նշել է Դանիել Իոաննիսյանը։
Նա նաև հավելել է, որ որոշ տեղերում տարածքների սեփականատերերը պարզապես վախենում են ընդդիմադիրներին վարձակալությամբ տարածքներ տալ՝ իրական կամ ենթադրյալ ճնշումներից խուսափելու համար։
«Իշխանությունները պետք է զերծ մնան մրցակից ուժերի գործունեությունը սահմանափակող քայլերից, որոնք կարող են բացասաբար ազդել ընտրություններում մրցակցության հավասար պայմանների սկզբունքի ապահովման վրա», – եզրափակել է Դանիել Իոաննիսյանը։