«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարի և մամուլի հետ կապի հարցերով պատասխանատուի անունները հայտարարվել են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի կառուցվածքը հաստատվել է։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստական աշխատանքների համակարգումը կստանձնի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա կղեկավարի դաշինքի նախընտրական շտաբի ողջ գործունեությունը։

Իր հերթին՝ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կստանձնի մամուլի հետ կապի և հաղորդագրությունների տարածման հարցերը։ Նա կհամակարգի դաշինքի ներկայացուցիչների և լրագրողների միջև շփումները։

Back To Top