Փարիզում կկայանա հայ սփյուռքի մոբիլիզացիային նվիրված համաժողով

Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD) հայտնում է, որ ապրիլի 11-12-ը Փարիզում կկայանա հայ սփյուռքի մոբիլիզացիային նվիրված միջոցառում։

Համաժողովի հիմնական նպատակն է քննարկել վերջին տարիներին հայ համայնքի առջև ծառացած աննախադեպ ճգնաժամերը և մարտահրավերները։ Ըստ EAFJD-ի հայտարարության՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի իշխանությունների որոշումները, այդ թվում՝ ազգային առաջնահերթություններից հրաժարվելը, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության և Արցախի հարցերը, ինչպես նաև ազգային ինքնությանը և ազգային ինստիտուտներին ուղղված սպառնալիքները, ստեղծել են դժվարին իրավիճակ ամբողջ հայ աշխարհի համար։

Համաժողովի նպատակն է այս իրավիճակը վերլուծել և սփյուռքի ներկայացուցիչներին մոբիլիզացնել՝ Հայաստանի և ազգային շահերի պաշտպանության և ամրապնդման գործում միասնական դիրքորոշում ձևավորելու համար։

Միջոցառմանը նախատեսվում է մասնակցել ավելի քան 25 երկրներից ժամանած մոտ 150 սփյուռքի ներկայացուցիչ՝ համայնքի առաջնորդներ, հասարակական գործիչներ, փորձագետներ և ձեռնարկատերեր։

Back To Top