Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։
ՀՀ ԱԺ-ի հաղորդագրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ նախատեսված են հանդիպումներ Վրաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։