Ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի խուսափի բովանդակալից քաղաքական երկխոսությունից Վրաստանի հետ, եթե Թբիլիսին դրան պատրաստ լինի։
«Եթե և երբ Թբիլիսին պատրաստ լինի քաղաքական երկխոսության, Մոսկվան չի խուսափի բովանդակալից քննարկումներից», – նշել է նա։
Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունից հրաժարվելու քաղաքականությունը, որը, նրա խոսքով, հանցավոր և անխոհեմ է, 2008 թվականի ողբերգական իրադարձությունների հետևանքներից մեկն է։
Խոսնակը կարծում է, որ Թբիլիսին, գիտակցելով Արևմուտքի իրական նպատակները, սկսում է հասկանալ, որ Վրաստանի բարեկեցության բանալին ոչ թե առճակատման, այլ Ռուսաստանի հետ համագործակցության մեջ է։