Ապրիլի 20-ին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Թերեզա Վորլովան այցելել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։
Ըստ ԿԸՀ-ի հաղորդագրության՝ հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում դեսպան Մարագոսը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքով և ԿԸՀ-ի և ՄԱԶԾ-ի (Միավորված Նահանգների զարգացման ծրագիր) համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքով։