ՀՀ վարչապետը հրավիրում է քաղաքացիներին մասնակցելու Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին

Իր Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ապրիլի 25-ը Հայաստանում Քաղաքացու օրն է։

«Այս օրը, ժամը 13:00-ից սկսած, հեղափոխական ավանդույթներին համապատասխան, Երևանի Ամիրյան փողոցում կանցկացվի խորովածի երեկույթ։ Ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում կկայանա տոնական մեծ համերգ»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ անձամբ կմասնակցի երկու միջոցառումներին և հրավիրում է բոլոր քաղաքացիներին միանալու։

«Հուսով եմ՝ բոլորիդ կտեսնենք այնտեղ», – ավարտել է Նիկոլ Փաշինյանը։

Back To Top