ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։ Նշվել է, որ այս միջոցառումը կարևոր դեր է խաղում եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացման գործում։

Այնուհետև քննարկվել են Հայաստանում ընթացող բարեփոխումների հարցերը։ Կողմերը կենտրոնացել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կառավարման բարելավման և օրենքի գերակայության ապահովման ուղղություններով իրականացվող քայլերի վրա։ Այս համատեքստում հատուկ կարևորություն է տրվել երկկողմ համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը։

Վերջում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործընկերությունը ևս խորացնելու և երկխոսության բարձր մակարդակը պահպանելու համար։

Back To Top