Ապրիլի 24-ին ես ընդունել եմ Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարին կից պատվիրակված նախարար Ալիս Ռյուֆոյին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Մենք բարձր ենք գնահատել երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել դրա հետագա խորացման կարևորությունը։