Ադրբեջանը փափուկ ուժով զավթում է Հայաստանը՝ վարչապետի օգնությամբ

Ադրբեջանը փափուկ ուժի գործիքներով փորձում է զավթել Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ։ Այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով վարչապետի նախընտրական քարոզարշավի շրջանակում արված հայտարարությունը՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետագա ծրագրերի մասին։

Իմ կարծիքով, եթե հունիսի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ապա թշնամուն հանձնվելիք տարածքների ցանկը կավելանա։ Հենց այդ պատճառով էլ մեր քաղաքական ուժը հանդես է գալիս այդ գործընթացը կասեցնելու անհրաժեշտության մասին հայտարարություններով։

«Այս մարդը ամեն ինչ կհանձնի վախի մթնոլորտի պայմաններում։ Ոմանք կարող են մտածել, թե մենք անընդհատ այդ մասին ենք խոսում մեր նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Սակայն, դա ոչ մի կապ չունի։ Մենք մտահոգված ենք, քանի որ տեսնում ենք նրանց քայլերը։ Նրանք կգնան միակողմանի զիջումների և կընդունեն 300 000 ադրբեջանցիների, թեև դա, նույնիսկ, ստույգ թիվ չէ։ Եվ հարց է առաջանում, թե ով է կանգնեցնելու այդ գործընթացը», – նշեց Կարապետյանը՝ իր Facebook-յան էջում հրապարակված փոդքասթում։

Նրա խոսքով՝ այդ համատեքստում պատահական չէ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի վերջին ժամանումը Հայաստան։ «Նա եկավ և նոր ցուցումներ տվեց», – վստահ է Կարապետյանը։

Քաղաքական գործիչն արձագանքել է նաև որոշակի շրջանակների կողմից տարածվող տեղեկություններին, թե ինքը՝ Սամվել Կարապետյանը, լրտես է։ «Ես իսկապես լրտես եմ, բայց հայ ժողովրդի լրտես։ Փաշինյանը մտահոգված է, որ մենք ամեն շաբաթ բացահայտում ենք իրենց անօրինական և թույլ քայլերը։ Մենք ցույց ենք տալիս հայ ժողովրդին, թե ինչ վիճակի են հասցրել երկիրը։ Նրան թվում է, թե դա կարելի է անել միայն լրտեսության միջոցով։ Բայց ցանկացած մարդ, ծախսելով իր ժամանակից ընդամենը մեկ ժամ, կկարողանա տեսնել ամեն ինչ․ Փաշինյանի անօրինական գործողությունները, արտաքին խնդիրները, որոնց բախվել է երկիրը նրա օրոք, ներքին խնդիրները։ Դրա համար պետք չէ լրտես լինել։ Թող, ավելի լավ է, Փաշինյանը կողմնորոշվի, թե քանի երկրի լրտես է հենց ինքը։ Դրանցից առնվազն երկուսը Հայաստանի համար բարեկամական չեն», – եզրափակեց Կարապետյանը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ նախատեսում է սահմանազատման շրջանակներում Ադրբեջանին հանձնել երեք տարածք։ Ընդ որում, նա նշել էր միայն երկու գյուղ Հայաստանի Տավուշի մարզում։ Փորձագետները կարծում են, որ երրորդը կարող է լինել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը։ Հայաստանի այդ տարածքը թշնամական կողմին հանձնելու դեպքում կկտրվի դեպի Իրանի սահման տանող միջազգային նշանակության ռազմավարական ճանապարհը։

Back To Top