Հարգելի՛ քաղաքացիներ,
Հիշեցնում եմ, որ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն։
Դիմումները հնարավոր է ներկայացնել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում այն պետք է անպայման ապահովված լինի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
Եթե դիմումը ներկայացվում է այլ անձի անունից, դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված լիազորագիր։
Ուշադրություն՝ սահմանված ժամկետից հետո դիմումների ընդունումը դադարեցվելու է, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով։
Հիշեցնում եմ նաև, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Ընտրություններին կմասնակցի 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։