«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի միավորման գործընթացի մեկնարկի մասին՝ ընտրություններից հետո ընդդիմադիր կոալիցիա ստեղծելու նպատակով։
Ըստ նրա՝ ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերը չկարողացան համաձայնության գալ, և շատերն իրենց ուժերը գերագնահատեցին։ «Այս միավորումն այժմ կարևոր է մեր երկրի և մեր ժողովրդի համար», – նշել է Կարապետյանը։
Նա հավատում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք արժևորում են Հայաստանը, կաջակցեն այս նախաձեռնությանը։ Առաջարկվում է ստեղծել համակարգող խորհուրդ, որը կիրականացնի ուղիղ եթերում շփումներ և կազմակերպի պատշաճ քննարկումներ։ Այս գործընթացի միջոցով նպատակ ունեն բացահայտել երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները, դիմել ժողովրդին, որոշել ճիշտ գործելակերպը և ձեռնարկել համապատասխան քայլեր։
«Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի միավորման գործընթացի մասին, քանի որ մենք այդ թերացումն ունեցել ենք ընտրություններից առաջ։ Բազմաթիվ ընդդիմադիր ուժեր, որոնք, գուցե, անկեղծորեն պայքարում էին, գերագնահատեցին իրենց ուժերը։ Մենք չկարողացանք համաձայնության գալ բազմաթիվ քաղաքական ուժերի հետ, ուստի այս միավորումն այժմ կարևոր է մեր երկրի և մեր ժողովրդի համար։
Ես հավատում եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք արժևորում են մեր Հայրենիքը, կարձագանքեն, և մենք ընտրություններից հետո անպայման կստեղծենք ընդդիմադիր կոալիցիա։ Առաջարկում եմ ստեղծել համակարգող խորհուրդ, շփվել ուղիղ եթերում և պատշաճ քննարկումների միջոցով, որպեսզի մեր ժողովրդի առաջ բացահայտենք բոլոր խնդիրները, դիմենք մեր ժողովրդին, հասկանանք ճիշտ գործելակերպը և քայլեր ձեռնարկենք», — ասել է Կարապետյանը։