Եվրահանձնաժողովի նախագահը ծրագրում է այցելել Հայաստան՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ծրագրում է այցելել Հայաստան՝ աջակցություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից հետո։ Այս մասին հայտնում են Եվրահանձնաժողովի ղեկավարի ծրագրերին ծանոթ մի քանի աղբյուրներ։

Ըստ տեղեկությունների՝ այցը կկայանա հուլիսի 1-ին, սակայն այս պահին այն դեռ հաստատված չէ։ ԵՄ պատվիրակության կազմում կլինի նաև ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Այս քայլը կատարվում է Մոսկվայից Երևանի հեռացումն ամրագրելու և Եվրամիության հետ կապերը խորացնելու Փաշինյանի ձգտման ֆոնին՝ երկրի աշխարհաքաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվեից հետո։

«Մենք տեսնում ենք, որ երկիրը ենթարկվում է Ռուսաստանի կողմից ինտենսիվ և մշտական ճնշման։ Այս այցը կդառնա աջակցության հզոր ազդակ՝ հիմնված արդեն իսկ ցուցաբերված կոնկրետ օգնության վրա», – անանունության պայմանով ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, որը մասնակցում է ուղեւորության նախապատրաստմանը։

Back To Top