Ցույց է նախատեսվում Սահմանադրական դատարանի շենքի առջև ընտրությունների արդյունքների քննության օրը

Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին, Սահմանադրական դատարանի շենքի առջև կկազմակերպվի ցույց՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների։ Այս մասին հայտնում է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ իր Facebook-ի էջում։

Նրա խոսքով՝ այդ օրը Սահմանադրական դատարանը կսկսի քննել ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացված բողոքները, որոնք վերաբերում են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր միանգամից դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով ճանաչել անվավեր հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։ Դատարանը հունիսի 21-ին որոշել էր բոլոր բողոքային գործերը միավորել մեկ ընդհանուր վարույթի շրջանակում։ Քննությունը նախատեսված է հունիսի 26-ի համար։

Back To Top