Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ երեկ, դեկտեմբերի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ իր վերջին հանդիպման ընթացքում քննարկված հարցերը։ Նա նաև անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններին, երկրի արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, ինչպես նաև «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը։

Վարչապետը խոսել է նաև տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումների և TRIPP նախագծի մասին։

Հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկայացուցիչների կողմից առաջադրված հարցերին։

Back To Top