Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը Twitter-ի (X) իր էջում հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ այս պահի դրությամբ Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում նրանց աջակցությունն այս դժվարին ժամանակներում», – նշել է նախարարը։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ փետրվարի 28-ին սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին Հայաստանի իշխանություններն աջակցել են Իրանից մոտ 50 երկրների քաղաքացիների տարհանմանը։

Back To Top