ՌԴ Պետդումայի նախագահը՝ Հայաստանի ԵՄ-ին մոտեցման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք ուղղված են Եվրոպական Միության հետ մերձեցմանը, հանգեցնում են երկրում հասարակության պառակտման, ինչը հղի է մեծ խնդիրներով։ Այս մասին գրել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ռուսական Max հավելվածի իր ալիքում։ Վոլոդինը նշել է, որ հայաստանյան հնարավոր ամենամեծ կորուստը միասնության կորուստն է, և հենց դրանից են սկսվել խնդիրները շատ երկրներում։…