Երևանի քաղաքապետարանը կխստացնի հասարակական տրանսպորտում վճարումների վերահսկողությունը
Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում ընդունվել է օրենքի նախագիծ, որի համաձայն Երևանի քաղաքապետարանը կխստացնի հասարակական տրանսպորտում վճարումների նկատմամբ վերահսկողությունը։ Այս քայլը նախատեսվում է իրականացնել Հասարակական կարգի պահպանման ծառայությունում լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու միջոցով։ Այս որոշման անհրաժեշտությունը, ինչպես նշել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, առաջացել է քաղաքացիների մեծ մասի դժգոհության պատճառով։ Ըստ նրա՝…