Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր։ Կողմերը անդրադարձել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև գործող երկկողմ դաշինքի շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների համատեղ ջանքերին միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում։ Զրույցի օրակարգում ընդգրկված էր նաև տարածաշրջանային անվտանգության ընթացիկ իրավիճակը։

Հայտարարության համաձայն՝ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Back To Top