Արարատ Պետրոսյանի հարցին, թե արդյոք Ռուսաստանը ժողովրդավարական պետություն չէ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ հարցը «ոչ կոռեկտ է»։
Այս հարցումը հնչել է փետրվարի 10-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այն առաջացել էր այն բանից հետո, երբ ԱԺ նախագահը խոսում էր Մոսկվայում իր վերջին այցի մասին։ Նա նշել էր, որ իր հանդիպումների ժամանակ լրագրողների հետ արված զրույցները և դրանց հաջորդած ռուսական լրատվամիջոցների կողմից հրապարակված հոդվածները զգալիորեն տարբերվում են իրարից։
«Մեր երկրում, այստեղ կանգնած են 90 տոկոսը՝ ընդդիմադիր լրագրողներ։ Իսկ այնտեղ՝ Ռուսաստանում՝ պետական լրագրողներ են», – ասել է Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով երկու երկրների լրատվական դաշտերի միջև առկա անհամեմատելի տարբերությունը։