ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանատան շենքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթացում ցուցաբերվող աջակցության կարևորությունը՝ ընդգծելով դրա շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Կողմերը մանրամասն քննարկել են ԹՐԻՓՓ (TRIPPP) նախաձեռնության իրականացման ընթացքը։ Բացի այդ, զրուցակիցները մտքեր են փոխանակել հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի և կրոնական ազատության հարցերով։

Հանդիպման ավարտին Նարեկ Մկրտչյանը և Ռայլի Բարնսը վերահաստատել են երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու և զարգացնելու իրենց պատրաստակամությունը՝ նշելով, որ այն ներառում է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ։

Back To Top