ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ փետրվարի 9-11-ը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությանը կից ծառայությունը։
Ըստ պետքարտուղարության հաղորդագրության՝ փետրվարի 9-10-ը փոխնախագահը կառաջնորդվի դեպի Երևան, որտեղ նրան կմիանա պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Այնուհետև, փետրվարի 10-11-ը, այցելությունը կշարունակվի Բաքու։
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ այս այցը նպատակ ունի նպաստելու նախագահ Թրամփի խաղաղությանն ուղղված ջանքերին և «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղություն և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրականացմանը։
Վաշինգտոնում գտնվող Ջեյ Դի Վենսի մամուլի քարտուղարը հայտնում է, որ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան։
Հայկական կողմն առայժմ չի հրապարակել որևէ պաշտոնական տեղեկություն Ջեյ Դի Վենսի ՝ Հայաստան այցի վերաբերյալ։