Արմինֆո.ԱՊՀ Գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության գործունության ապահովման բաժնի պետ Եվգենիյ Կոզյակը ապրիլի 17-ին այցելել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։
Ըստ ԿԸՀ-ի հաղորդագրության՝ Եվգենիյ Կոզյակին ընդունել է հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Կողմերը քննարկել են ԱՊՀ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր։