Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից պետությանը և համայնքին պատճառված վնասի չափը դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է։
Նշված ժամանակահատվածում մարզում ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու առերևույթ դեպքերի փաստերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։
Քրեական վարույթների շրջանակում դատախազների կողմից հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ Դատախազական ներգործության արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 30 միլիոն 121 հազար դրամը։
Ներկայում աշխատանքները շարունակվում են, քանի որ քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է։