Բելգիայի եւ Լիտվայի խորհրդարանների պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մարտի 31-ին Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանի Ազգային Ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ միասին այցելել էր Երեւան, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։

Համաձայն ԱԺ-ի հաղորդագրության՝ Բելգիայի պատվիրակության անդամները նաեւ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Նախորդ օրը, մարտի 30-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել նաեւ Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությունը։ Լիտվայի պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ հարգանքի տուրք են մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։

Back To Top