Հակակոռուպցիոն դատարանը մարտի 5-ին վճիռ է կայացրել, որով հաստատել է 2026 թվականի փետրվարի 27-ին կնքված հաշտության համաձայնությունը։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությանը։
Համաձայնության պայմաններով՝ պատասխանող կողմը՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանը և նրա կինը, համաձայնել են իրենց սեփականության տակ գտնվող Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղում գտնվող շուրջ 20.6 հեկտար մակերեսով անշարժ գույքը, որի միջին շուկայական արժեքը կազմում է 323 միլիոն 800 հազար դրամ, հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը։
Այս գործը սկսվել է 2023 թվականի օգոստոսի 29-ին, երբ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ դեմ։
Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է քննվում, որը դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան 2025 թվականի նոյեմբերի 6-ին։
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 30-ին ընդունել էր հայցադիմումը վարույթ, իսկ մարտի 4-ին որոշում էր կայացրել գործից մաս առանձնացնելու և առանձին վարույթում քննելու մասին։
Հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է։