Երևանի դատարանը դադարեցրել է Դավիթ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը դադարեցրել է Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Այս մասին հաղորդում է Ազգային-ժողովրդավարական բեւեռի (ԱԺԲ) մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Դավիթը արդարացվել է և անպարտ է։

Ինչպես հիշեցնում է քաղաքական ուժը, 2023 թվականի հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար։ Այս արտահայտությունից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ձերբակալել և նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել։

2024 թվականի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, Դավիթ Ավետիսյանին մեղավոր էր ճանաչել և որպես պատիժ նշանակել 525․000 դրամի չափով տուգանք։ Այս վճիռը, սակայն, Վերաքննիչ դատարանը բեկանել էր՝ ուղարկելով գործը նոր քննության։ Նոր քննության արդյունքներով Դավիթ Ավետիսյանն արդարացվել է, և նրա նկատմամբ հետապնդումը պաշտոնապես դադարեցվել է։

Back To Top