Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ իր երկրը, որը ունի բազմամյա փորձ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, պատրաստ է այն փորձը կիսել Հայաստանի հետ։
Ցահքնան նշել է, որ Էստոնիան նման սպառնալիքների է բախվել արդեն 2007 թվականից սկսած։ Նա ընդգծել է, որ այդ սպառնալիքները ծագում են ոչ միայն Ռուսաստանից, այլև՝ Հյուսիսային Կորեայից։
«Մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը Հայաստանի հետ և արդեն անում ենք դա։ Մենք նույնպես ձեզանից շատ բան ունենք սովորելու։ Ձեր երկրում առաջիկայում ընտրություններ են տեղի կունենան, և շատ կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ժողովրդավարական և թափանցիկ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի շուրջ կան շատ ուժեր, այդ թվում՝ Ռուսաստանը, որոնք ուրախ չեն ժողովրդի ազատ կամարտահայտման հնարավորությանը», – նշել է Էստոնիայի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և այդ կամքը, ինչպես նա նշել է, առկա է։
Ավելի վաղ հրապարակվել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը ԵՄ-ին, որում նա խնդրել էր ուղարկել Երևան արագ արձագանքման խումբ՝ կրեմլյան ապատեղեկատվությանը և Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտությանը հակազդելու համար։ ԵՄ-ն նման խումբ էր ուղարկել նաև Քիշնև՝ անցած տարվա ընտրությունների ժամանակ։ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը նաև հայտարարել էր Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու մասին՝ «ռուսական քարոզչությանը հակազդելու համար»։