Ընտրական համակարգերի միջազգային հաստատության նախագահը հանդիպել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ

Ապրիլի 27-ին Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Բանբըրին և IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։

Հանդիպման ընթացքում երկու կառույցների ներկայացուցիչները քննարկել են երկու կողմերի միջև գործող համագործակցության հարցերը և ընդգծել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականության կարևորությունը։

Հանդիպման օրակարգում նաև ներառված էին առաջիկա համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։

Back To Top