Թուրքիայի հետ երկխոսության մակարդակը խոսում է խորհրդանշական քայլերի հասունացման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ վերաբերյալ 2026 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար սպասվող խորհրդանշական քայլերին։

Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև ընթացող երկխոսության մակարդակը հստակ ցույց է տալիս, որ հասունացել է պահը նմանատիպ, խորհրդանշական կամ ավելի լայն մասշտաբի քայլերի համար։ Նա ողջունել է Թուրքիայի կողմից դրսևորվող նման պատրաստակամությունը և հույս հայտնել, որ այն իրականություն կգա։

Փաշինյանը նաև անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին՝ հայտարարելով, որ երկրի կառավարությունը ցանկանում է իրանական կողմի հետ ստորագրել ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։

Back To Top