Ժնևում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Էլնուր Մամեդովի միջև հանդիպում։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այս հանդիպումը տեղի է ունեցել ամենաբարձր քաղաքական մակարդակով կատարված վերջին շփումներից հետո։
Հանդիպման ընթացքում երկու պաշտոնատար անձինք քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումները։