Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրվել զոհված գերագույն առաջնորդ Ալի Սեյեդ Խամենեիի որդին՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։
Ըստ երկրի սահմանադրության՝ գերագույն առաջնորդի ընտրության լիազորություն ունի 88 անդամներից բաղկացած Փորձագետների խորհուրդը։
Այս ընտրությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 37 տարի Իրանը ղեկավարած Ալի Սեյեդ Խամենեին զոհվեց փետրվարի 28-ին Թեհրանին ուղղված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հետապնդելու է Իրանի գերագույն առաջնորդի ցանկացած իրավահաջորդի։
Իր հերթին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը «երկար չի դիմանա»՝ առանց ԱՄՆ-ի հավանության։