Այսօր՝ ապրիլի 15-ին, իմ նստավայրում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպումը։
Մեր միջև տեղի ունեցած շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում մենք խորը քննարկեցինք Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հզորացման և ավանդական ջերմության պահպանման հարցերը։ Այս հարաբերությունների հիմքը, ինչպես մենք ընդգծեցինք, եղբայրական ժողովուրդների միջև հազարամյակների ընթացքում ձևավորված բարեկամական ավանդույթներն են։