Կառավարության խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամները։ Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին իր բացակայության ընթացքում աշխատանքների պատշաճ կատարման համար, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների կազմակերպման գործում ներգրավված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ընտրությունների հաջող ընթացքն ապահովելու ջանքերի համար։

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ ընտրակաշառքների և ընտրողների վրա ապօրինի ճնշումների դեմ պայքարի համար։ Նա նշել է, որ այս իրադարձությունները հաստատում են Հայաստանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետությունը՝ որպես արդյունք նախորդող օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների։

Վարչապետը մտահոգություն է արտահայտել ընտրակաշառքների հանդեպ հանդուրժողականության մթնոլորտի առկայության կապակցությամբ՝ ընդգծելով, որ այս պրակտիկան պետք է արմատապես փոխվի։ Նրա դիտարկմամբ՝ առաջնահերթ խնդիր է ստեղծել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ, քանի որ դա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Կառավարության առաջիկա աշխատանքներին՝ նշելով, որ պետք է ակտիվորեն ամփոփվեն նախորդող շրջանի արդյունքները և մշակվեն պլաններ՝ մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Նա հատկապես կարևորել է ճանապարհաշինության և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շարունակականությունը՝ ընդգծելով երեխաներին տրված խոստումների իրականացմանը կապված հարցերը։

Առաջիկա ծրագրերից Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է TRIPP նախագիծը՝ նշելով, որ անհրաժեշտ է արագացնել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնագրի վավերացման գործընթացը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Ախուրիկ-Գյումրի երկաթուղու վերականգնման, ջրամբարների նախագծերի, Երասխի կայարանի նորոգման, Հյուսիս-հարավի շինարարության և առաջիկայում մեկնարկելիք Քաջարանի և Բարգուշատի թունելների շինարարության հարցերը։

Վարչապետը հստակեցրել է, որ չի մտահոգվում ֆինանսական հնարավորությունների առումով՝ նշելով, որ Հայաստանում ակնկալվում է մեծ ներդրումային ակտիվություն։ Նա ընդգծել է, որ ֆինանսական հարցը միշտ լուծելի է, եթե հստակ սահմանված է ծրագրի բովանդակությունը և նպատակը։

Հաջորդ ուղղությունը, ըստ վարչապետի, ամեն բնակավայրում 3 առաջնահերթ խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելն է։ Նա կարևորել է, որ այդ հարցերը քննարկվեն բնակիչների հետ, և այդ նպատակով ամառվա ընթացքում պլանավորում է բոլոր մարզերում աշխատանքային քննարկումներ՝ ներգրավելով Կառավարության անդամներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին։

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոններ պահանջելը՝ որպես պետության աշխատանքի գործունեությանը հասկանալու միջոց։ Նա նշել է, որ հարկերը պետք է վերածվեն փողոցների, լուսավորության, դպրոցների և մանկապարտեզների։

Վարչապետը նաև անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավմանը և միկրոբիզնեսի ոլորտում նախատեսվող բարեփոխումներին՝ նշելով, որ պետք է ստեղծվեն մեխանիզմներ՝ արտոնյալ դաշտերը չչարաշահելու համար։ Նա նաև ընդգծել է հանրապետությունում ջրային ոլորտի կառուցվածքային բարեփոխումների կարևորությունը՝ «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ աշխատանքը և ներդրումների ուղղությունները որոշելու համատեքստում։

Վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ բոլոր ոլորտներում առաջիկա անելիքների պլան մշակելու և ժամկետներ սահմանելու վերաբերյալ։

Back To Top