ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսաուղերձով հայտնել է, որ մեր երկիրը կրճատ ժամանակահատվածում կգտնվի եղանակային փոփոխության կենտրոնում։
Ըստ նրա՝ մինչև դեկտեմբերի 28-ը պայմանավորված հակացիկլոնի ազդեցությամբ մեր երկրում կշարունակվի պարզ և արևոտ եղանակ։ Սակայն այս հակացիկլոնը աստիճանաբար կորցնի իր ազդեցությունը՝ տեղը զիջելով Սև ծովի կողմից մոտեցող հզոր ցիկլոնին։
Այս նոր ցիկլոնը, ինչպես նախազգուշացվում է, իր հետ կբերի ձյան տեսքով առատ տեղումներ, որոնք առավել զգալի կլինեն Լեռնային և նախալեռնային շրջաններում։