Հայաստանի ազգային անվտանգության հարցը՝ ադրբեջանցիների վերաբնակեցման ֆոնին

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է տեսանյութ, որում խիստ քննադատում է գործող իշխանության կողմից կատարված լուրջ սխալը՝ հայերի Արցախ վերադարձի հարցը հավասարեցնելը ադրբեջանցիների՝ Հայաստան, այսպես կոչված, վերադարձի հետ։ Նա նշում է, որ այս հավասարեցումը սկիզբ է դրել Ադրբեջանի պետական ծրագրի իրագործմանը՝ ուղղված Հայաստանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխությանը։

Օսկանյանը կոչ է արել դադարեցնել այս հարցը իշխանությունների և ընդդիմության միջև վեճի առարկա դարձնելը և սկսել ակտիվորեն արձագանքել ադրբեջանցիների խոսույթներին և գործողություններին, այդ թվում՝ միջազգային հարթակներում իրենց գործունեությանը։ Նրա կարծիքով՝ այս հարցը ոչ թե քաղաքական, այլ Հայաստանի ազգային անվտանգության հարց է։

Նախկին նախարարը նախազգուշացնում է, որ եթե այսօր չդիմադրել, ապա հաջորդ տարիներին դառնալու է շատ ավելի դժվար։ Նա համոզված է, որ իշխանությունը պատրաստ է կատարել ցանկացած զիջում՝ ներառյալ TRIPP-ի իրականացումը և այսպես կոչված, անկլավներնի հանձնումը, ինչը, իր խոսքով, հենց այս հարցի շուրջ է սկսվելու։

Օսկանյանը նաև քննադատում է իշխանությունների այն պնդումը, որ եթե չխոսեն Արցախի մասին, ադրբեջանցիները կհրաժարվեն իրենց վերադարձի գաղափարից։ Նրա կարծիքով՝ սա լուրջ սխալ է, քանի որ հայերի և ադրբեջանցիների վերադարձի հարցերը չեն կարող հավասարեցվել։ Նա նշում է, որ արցախցիների վերադարձի հարցը միջազգային իրավունքով ամրագրված է և ունի միջազգային հանրության լայն աջակցությունը՝ հղում անելով Միջազգային դատարանի որոշումներին, Եվրախորհրդարանի բանաձևերին և այլ միջազգային հայտարարություններին։

Վարդան Օսկանյանը կոչ է անում դիտարկել այս իրադրությունը որպես լուրջ սպառնալիք և դարձնել այն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Նա նախազգուշացնում է, որ եթե այս պրոցեսը չդադարեցվի, ապա Հայաստանը կարող է կորցնել իր ազգային ինքնությունը՝ դառնալով երկիր, որտեղ հայ ժողովուրդը կորցնի իր մեծամասնությունը։ Նրա խոսքով՝ սկզբում կկորցվի Սյունիքը, հետո՝ Տիգրանաշենը և Տավուշը, և վերջում՝ ավելի կենտրոնական շրջանները։

Back To Top