Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան՝ մասնակցելու Իրանի հանգուցյալ Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին հրաժեշտի արարողությանը։ Այս մասին հաղորդում է WANA կայքը։
Հրաժեշտի արարողությանը, որը կնշվի Իրանի պատմության մեջ ամենահամալիր իրադարձություններից մեկը, կմասնակցեն նաև մի շարք այլ երկրների ղեկավարներ։ Դրանց թվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։
Հայկական կողմն առայժմ չի մեկնաբանել այդ հաղորդումները։
Համաձայն պաշտոնական ծրագրի՝ քաղաքացիական հրաժեշտի արարողությունը կսկսվի հուլիսի 4-ի առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 06:00-ին, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մզկիթ-մուսալլայում։ Այն կտևի մինչև հուլիսի 5-ի երեկոյան ժամը 20:00-ն։ Հոգեհանգստյան աղոթքը տեղի կունենա հուլիսի 5-ի առավոտյան։
Հանգուցյալ առաջնորդի մարմինը, Թեհրանում, Քումում և Իրաքում կազմակերպված արարողություններից հետո, հուլիսի 9-ին կթաղվի Մաշհադում։
Այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է այս տարվա փետրվարի 28-ին՝ 86 տարեկան հասակում։ Ըստ հաղորդումների՝ նրա մահը տեղի է ունեցել Իրանի դեմ ագրեսիայի հետևանքով, որի ժամանակ Ամերիկա-իսրայելական ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել նրա նստավայրին։