Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկեցին Մերձավոր Արևելքի իրավիճակը

Մարտի 6-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Զրույցի ընթացքում երկու երկրի արտգործնախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։ Նրանք հայտնել են իրենց մտահոգությունը՝ կապված տարածաշրջանում իրավիճակի շարունակական սրման հետ։

Զրուցակիցները միաձայն պայմանավորվել են, որ երկու երկրերի համար առաջնային խնդիր է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակում են իրականացրել Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և մի քանի բարձրաստիճան զինվորական։ Ամերիկյան կողմն առայժմ հաստատել է իր վեց զինվորականների մահը։

Back To Top