Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ընդհանուր ավիացիայի թռիչքները կարգելվեն

Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի, Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի և «Երևանյան երկխոսության» միջոցառումների անցկացման ժամանակահատվածում, անվտանգության նկատառումներով, կարգելվեն ընդհանուր ավիացիայի բոլոր թռիչքները, այդ թվում՝ քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի (դրոնների) թռիչքները։

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Արգելքը կգործի 2026 թվականի մայիսի 3-ից մինչև 5-ը։

«Հայաստանում լայնամասշտաբ միջոցառումների անցկացման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մայիսի 3-ից 5-ը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում արգելվում են ընդհանուր ավիացիայի բոլոր թռիչքները։ Արգելքը ներառում է նաև քաղաքացիական անօդաչու թռչող սարքերը», – նշված է կոմիտեի հայտարարության մեջ։

Back To Top