Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և առաջադրելու է վարչապետի թեկնածու։ Այս մասին հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ ամփոփելով դեկտեմբերի 26-ի համագումարի արդյունքները։
Ըստ Մանուկյանի՝ ՀԱԿ-ի խորհրդի և գործադիր մարմնի միաձայն որոշմամբ կուսակցությունը կառաջադրի իր փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին, ով կգլխավորի կուսակցության ցուցակը։
Մանուկյանը նշեց, որ ընտրությունների նպատակը պետականության պահպանումն է։ «Մեր խնդիրը շատ ավելի մեծ է, քան պարզապես խորհրդարան մտնելը։ Մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ՝ ձևավորելու դաշինք, որը կարող է փրկել մեր երկիրն այս բացասական գործընթացներից»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն են նախատեսված 2026 թվականի հունիսի 7-ին։