Ապրիլի 15-ին Թուրքմենստանում տեղի ունեցավ Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմեթ Կուրբանովի և Թուրքմենստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի միջև հանդիպում։
Հանդիպման ընթացքում կողմերը շահագրգիռ կարծիքների փոխանակում են կատարել հայ-թուրքմենական գործընկերության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ։ Ընդգծվել է, որ բարձր մակարդակի այցելությունները խթան են հանդիսանում երկու երկրների միջև միջպետական երկխոսության զարգացման համար։
Կողմերը նաև նշել են, որ Հայաստանը և Թուրքմենստանը հաջողությամբ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերելով միմյանց առաջարկած նախաձեռնություններին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում։