Հարավային Կովկասը թևակոխել է խաղաղության փուլ

Հարավային Կովկասն արդեն թևակոխել է խաղաղության փուլ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Խիկմետ Գաջիևը՝ ելույթ ունենալով Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովի շրջանակներում անցկացվող պանելային նստաշրջանում։

Գաջիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տեսանկյունից։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանն առաջնորդություն է դրսեւորել այդ գործընթացում, և հակամարտությունն արդեն անցյալում է»։

Նա հավելել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ըստ նրա՝ անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ-ի ղեկավարության մասնակցությամբ համապատասխան համաձայնագիր է նախաստորագրվել։

Գաջիևը կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է անգործության համար՝ վստահեցնելով, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ տարածաշրջանում իրական արդյունքի կարելի է հասնել միայն տեղական սուբյեկտայնության և առաջնորդության միջոցով։

Նրա խոսքով՝ ներկայումս տարածաշրջանում ձևավորվել է նոր ստատուս քվո։

Back To Top