ՀՀ ԱԳՆ-ն ստացել է Ռուսաստանի կողմից ուղարկված գրություն

Ժամը 15:00-ի դրությամբ Հայաստանի Անվտանգության Խորհրդի գրասենյակը ստացել է Ռուսաստանի կողմից ուղարկված պաշտոնական գրություն։ Այս մասին «ԱրմԻնֆո»-ին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան կարող է խզել Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանը անդամակցելու գործընթացը։

Զախարովան նաև հերքել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը, թե Հայաստանը դեռևս չի ստացել Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից գրավոր դիմում՝ համաձայնագրերի հնարավոր դադարեցման վերաբերյալ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկացման, մայիսի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես փոխանցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը։ Այս փաստաթղթում հստակ նշված է, որ ԵՄ անդամակցության գործընթացի շարունակման դեպքում Ռուսաստանը կկասեցնի կամ միակողմանի կարգով կչեղյալ հայտարարի համագործակցության համաձայնագիրը։

Back To Top